National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
07.02.2012
Խորհրդարանում հյուրընկալվեցին Հյուսիսային համալսարանի ուսանողները
1 / 8

«Բաց դաս» ծրագրի շրջանակներում Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 7-ին հանդիպեց Հյուսիսային համալսարանի Ալավերդու եւ Արթիկի բաժանմունքների ուսանողների հետ:

ԱԺ նախագահը համալսարանականներին պատմեց խորհրդարանի  հիմնական` օրենսդրական եւ վերահսկողական  գործառույթների մասին, ներկայացրեց իշխանության երեք թեւերի միջեւ գործող հավասարակշռումների եւ զսպումերի` Սահմանադրությամբ  ամրագրված մեխանիզմները: ԱԺ նախագահը կարեւոր համարեց, որ հասարակական կարծիքները բախվեն հենց խորհրդարանում եւ ոչ  թե հրապարակներում կամ փողոցներում, ինչը եւ պառլամենտարիզմի էությունն է: Սամվել Նիկոյանը ուսանողներին հրավիրեց անմիջական զրույցի` համարելով այն  հարցուպատասխանի հմտություն ձեռքբերելու լավ հնարավորություն: Համալսարանի ուսանողներին հետաքրքրող հարցերը բազմազան էին, այդ թվում` բարձրագույն կրթությանն առնչվող առանձին խնդիրներ: ԱԺ նախագահը  նկատեց, որ պետությունը ֆինանսավորում է այն մասնագիտություններն ու այն չափով, ինչպիսի պահանաջարկ ունի: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ կրթությունը եւս մրցակցություն է եւ, որ կրթության որակն է հիմնական չափանիշը:

Զրույցին միացավ նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով եւս  բարձրացված հարցերը քննարկելու եւ  կառուցողական լուծումներ գտնելու պատրաստակամություն հայտնեց` նշելով դրա համար առկա  քաղաքական կամքը եւ տարածքների համաչափ զարգացման կարեւորությունը: Նա ուսանողներին կոչ արեց լինել նախաձեռնող, նպատակասլաց, իրեց նպաստը բերելով երկրի ապագայի կերտման գործում:

Մինչ ԱԺ ղեկավարության հետ հանդիպումը, ուսանողները ներկա գտնվեցին Ազգային ժողովի լիագումար նիստին:

«Բաց դաս» ծրագրի շրջանակներում Հյուսիսային համալսարանի սաներն արդեն երրորդ անգամ էին այցելում խորհրդարան: Ուսանողների գնահատմամբ` այցը խիստ օգտակար է օրենսդիր մարմնի գործունեությունը պատկերացնելու համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am